Ձերբակալել են Դավիթ Գալստյանին
25 Հունիսի 2025, 11:58

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական):
«Այս պահին նրան ձերբակալում են»,-հայտնել է նա: