Ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին

24 Հունիսի 2026, 09:30

Քաղաքականություն

Այսօր վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Տեղեկությունը հայտնում են«ՀայաՔվե»–ից։

Sputnik Արմենիային ՀՀ Քննչական կոմիտեից լուրը հաստատեցին:

«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ա.Չ.-ն, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասացին ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ու «ՀայաՔվե» միավորումը ապրիլին համագործակցության հուշագիր էին ստորագրել: Դրանով կողմերը հանձն էին առել միավորելու իրենց ջանքերը՝ ԱԺ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանն ու նոր ազգային իշխանության ձևավորմանը: