Ձգտում ենք դեպի Եվրոպա, սակայն մեր աչքի առջև ունենք Վրաստանի փորձը. Երևանի բնակիչ

23 Սեպտեմբերի 2026, 21:30

Կարծիք

Գներն օրեցօր բարձրանում են։ Alphanews-ի հարցման ժամանակ ասել է Երևանի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով առաջին անհրաժեշտության մթերքների գնաճին։

Խոսելով հայ-ռուսական ներկայիս հարաբերություններից և դրանց հնարավոր տնտեսական հետևանքների մասին՝ բնակիչը կարծիք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների լարվածությունն անմիջականորեն ազդել է շուկայում գների բարձրացման վրա։

«Ձգտում ենք դեպի Եվրոպա, սակայն մեր աչքի առջև ունենք Վրաստանի տարիների փորձը, որտեղ նույն սցենարն է զարգացել։ Մինչ իշխանությունները պարգևատրումներ են ստանում և գործում իրենց հայեցողությամբ, ժողովրդի սոցիալական վիճակի մասին ոչ ոք չի մտածում»,- նշել է հարցման մասնակիցը։