Ե՛վ վշտի, և՛ ուրախության մեջ. Ավստրիայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում միշտ շատ աշակերտներ կան
28 Հոկտեմբերի 2023, 09:52
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
1968 թվականին կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը դարձել է Կենտրոնական Եվրոպայի և Ավստրիայի հոգևոր հովվի պատրիարքարանը։ Եկեղեցու տարածքում բացվել է նաև հայկական մշակութային կենտրոն, որտեղ հանգստյան օրերին առանձնահատուկ ակտիվություն է նկատվում:
Կենտրոնում կարելի է դիտել հայկական հեռուստատեսության հաղորդումները, կարդալ հայկական մամուլն ու գրականությունը, մարզվել սպորտով, խաղալ ինտելեկտուալ խաղեր:
Իսկ շաբաթ օրերին գործում է «Հովհաննես Շիրազ» հայկական դպրոցը, որտեղ սովորում է շուրջ 150 աշակերտ: Դպրոցում սովորում են Հայոց լեզու, գրականություն, կրոն, պատմություն, հայկական երգ ու պար:
«Ե՛վ վշտի, և՛ ուրախության մեջ՝ միասին ենք», — պատմում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևորական Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը: