ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստան գազի ներմուծման արժեքը կաճի 69%-ով․ զեկույց

20 Հոկտեմբերի 2026, 14:50

Տնտեսություն և Բիզնես

Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը շահագրգռված չեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու հարցում։ Այս մասին նշվում է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատրաստած զեկույցում, որտեղ ներկայացվել են Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքները։

Նշվում է, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի որոշման հետ կապված ռիսկերը հարցականի տակ են դնում ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության շարունակությունը։

«Միևնույն ժամանակ, հարգելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ տարբեր միություններին և ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու կամ չմասնակցելու հարցն ինքնուրույն որոշելու իրավունքը՝ Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված չեն Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալով»,- ասված է զեկույցում։

Նշվում է նաև, որ Եվրամիությանն անդամակցելու Երևանի ծրագրերը հակասություններ են առաջացնում իրավական տարբեր կարգավորումների միջև։

Փաստաթղթի համաձայն՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության կասեցման դեպքում Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների ծավալը կնվազի ավելի քան երկու անգամ՝ հասնելով տարեկան 1,8 միլիարդ դոլարի։

Դա կհանգեցնի նաև երրորդ երկրների համար գործող հարկման ռեժիմի վերականգնմանը։

Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստան գազի ներմուծման արժեքը կաճի 69 տոկոսով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի։

Հիմա եթերում