ԵԱՏՄ-ն ապացուցել է իր արդյունավետությունը․ ոչ ոք չէր ակնկալում նման մասշտաբներ․ Ալեքսեյ Օվերչուկ

28 Օգոստոսի 2026, 20:18

Քաղաքականություն

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների իրացման շուկան կազմում է շուրջ 2,5 միլիարդ մարդ։ Նրա խոսքով՝ հենց այս թիվն է արտացոլում միության իրական հնարավորությունները և հանդիսանում ընթացիկ բանակցությունների առարկան։

Նա նշել է, որ 2014 թվականին, երբ ստորագրվեց ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, ոչ ոք չէր ենթադրում, որ միությունն այսպիսի մասշտաբների կհասնի։ Օվերչուկի խոսքով՝ այն ժամանակ շատերն այլ ակնկալիքներ ունեին․ ոմանք միությունը դիտարկում էին որպես ԵՄ-ի հետ մերձեցման քայլ, իսկ մյուսները՝ որպես ԽՍՀՄ-ի վերականգնման փորձ։

ՌԴ կառավարության փոխնախագահը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն կառուցվել է չորս հիմնարար ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքների շուրջ։

Նրա խոսքով՝ չնայած համավարակին, «հատուկ ռազմական գործողությանը» և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ ի սկզբանե դրված սկզբունքներն ապացուցել են իրենց արդյունավետությունը և օգնում են Միության երկրներին հաղթահարել առկա փորձությունները։

Հիմա եթերում