ԵԱՏՄ-ում համագործակցությունից չի հրաժարվում նույնիսկ Հայաստանը՝ չնայած հակասություններին. Բախտիոր Էրգաշև

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր պահանջվածությունը բազմաբևեռ աշխարհի պայմաններում, իսկ նրա տպավորիչ շուկան հսկայական օգուտներ է բերում մասնակից երկրների բիզնեսին։ «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Տաշքենդի Ma’no հետազոտական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Բախտիոր Էրգաշևը։

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում համագործակցության օգուտներից չի ցանկանում հրաժարվել նույնիսկ Հայաստանը, որն այժմ որոշակի քաղաքական հակասություններ ունի միության որոշ երկրների հետ:

Փորձագետը համոզմունք է հայտնել, որ աշխարհում հովանավորման համակարգի ուժեղացման ֆոնին անհնար է գերագնահատել այնպիսի կառույցների դերը, ինչպիսին ԵԱՏՄ-ն է։