ԵԱԶԲ-ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 5,8%

14 Հոկտեմբերի 2026, 10:20

Տնտեսություն և Բիզնես

Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (ԵԱԶԲ) վերանայել է Հայաստանի տնտեսության՝ 2026 թվականի աճի կանխատեսումը՝ նախկինում ակնկալվող 5,5%-ի փոխարեն այն սահմանելով 5,8%։

Ինչպես նշվում է հիմնադրամի «Տարածաշրջանային տնտեսական տեսություն- 2026» զեկույցի աշնանային թողարկման մեջ, 2027 թվականին Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 5,1%։ Իսկ 2028-2029 թվականներին ակնկալվում է տարեկան շուրջ 5% աճ։

Հիմնադրամի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը միջնաժամկետ հեռանկարում պահպանում է աճի դրական միտումներն ու կայուն զարգացման ընթացքը։