Էդգար Եղիազարյանը հանդես կգա «Քնած գեղեցկուհին» բալետում
01 Հուլիսի 2025, 23:50

Հուլիսի 1-ին Մոսկվայի պետական Կրեմլի պալատում տեղի կունենա Պ. Ի. Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետի ցուցադրությունը «Կրեմլի բալետ» թատրոնի բեմադրությամբ։
«Կրեմլի բալետ» թատրոնի առաջատար մենակատար Էդգար Եղիազարյանը կկատարի փերիներից մեկի՝ Կապույտ թռչունի դերը։
Էդգարը 2021 թ․ ավարտել է Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիան։ Ուսման ընթացքում մասնակցել է հյուրախաղերի Հունաստանում, վարպետության դասերի՝ ԱՄՆ-ում։ 2021 թ․ հրավիրվել է «Կրեմլի բալետ» թատրոն, իսկ 2022-ին՝ դարձել բարձրագույն կարգի բալետի արտիստ։
