Էդգար Սևիկյանը տեղափոխվել է իսպանական «Սեուտա» ակումբ
03 Սեպտեմբերի 2026, 16:20
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վերադարձել է Իսպանիա, որտեղ հանդես կգա Սեգունդայում ելույթ ունեցող «Սեուտա» ակումբում։
25-ամյա ֆուտբոլիստը հունգարական «Ֆերենցվարոշ»-ից վարձակալությամբ տեղափոխվել է «Սեուտա»՝ մինչև մրցաշրջանի ավարտը։
2017-2022 թվականներին Սևիկյանը հանդես է եկել «Լևանտե»-ի երիտասարդական համակարգում՝ անցնելով դրա բոլոր տարիքային խմբերը, որից հետո կարիերան շարունակել է Ռուսաստանում։
«Սեուտա»-ն մրցաշրջանի մեկնարկային երեք հանդիպումներում էլ պարտվել է և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։