Էդգար Սողոմոնյան. հայտնի մարզիկին նվիրված երեկո՝ ԱՄՆ-ում

04 Հուլիսի 2023, 12:37

Հայեր | Սպորտ

ԱՄՆ-ում բնակվող հայազգի Էդգար Սողոմոնյանը մարտեր առանց կանոնների մարզաձեւում հասցրել է դառնալ հայտնի եւ նվաճել մի շարք գոտիներ։ Մոտ 30 տարի պրոֆեսիոնալ սպորտում անցկացնելով՝ Սողոմոնյանը վերջին հաղթանակը նվիրել էր Արցախին։

Փասադենայում կայացած Էդգարի մեծարման երեկոյին մարզիկը ներկայացել էր իր սեփական՝ EdSo հագուստի բրենդով։ Երեկոյին ներկա էին Միացյալ Նահանգներում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայրենակիցներ եւ օտարազգիներ, ովքեր եկել էին ողջունելու Էդգարին եւ ծանոթանալու նրա ստեղծած բրենդին։

Հուլիսի 5-ին Էդգարը կժամանի Երեւան։

Հայաստանում մարտեր առանց կանոնների մարզաձեւի զարգացման համար նա մեծ պոտենցիալ է տեսնում։ MMA-ում հայտնի մարզիկը վստահ է՝ իր դպրոցն այնտեղ շատ երեխաների կհամախմբի եւ սպորտաձեւի զարգացման համար ճանապարհ կհարթի։

Էդգար Սողոմոնյանը պատրաստվում է նոր հաջողություններով ուրախացնել հայրենակիցներին՝ հայ ազգի պատիվը մշտապես բարձր պահելով տարբեր հարթակներում։