Էդիկ Մարտիրոսյանը՝ պատանիների ՄՄԱ-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

23 Օգոստոսի 2026, 17:20

Սպորտ

Հայ մարզիկ Էդիկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել խառը մենամարտերի IMMAF 2026 աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Աբու Դաբիում։

Մինչև 17 տարեկանների (83,9 կգ) քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը հաջորդաբար հաղթել է Ռուսաստանի, ՀԱՀ-ի և Սլովակիայի մարզիկներին, իսկ կիսաեզրափակիչում զիջել ապագա չեմպիոն, ռուսաստանցի Ահմեդ Մագոմեդովին՝ նվաճելով բրոնզ։