Էդմոնդ Խուդոյանը` բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի հաղթող
26 Հունվարի 2025, 18:20

Սամարայում ավարտվել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Օլեգ Սաիտովի անվան բռնցքամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը: 48 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տարել Զլատոուստի բռնցքամարտիկ, Ռուսաստանի հնգակի չեմպիոն Էդմոնդ Խուդոյանը: Մոսկվայի մարզից իր մրցակից Վոլոդյա Մնացականյանի հետ եզրափակիչ մենամարտը նա ավարտել է 5:0 հաշվով։ Այս մասին հայտնում է Զլատոուստի վարչակազմի մամուլի ծառայությունը:
Խուդոյանը մրցումային բոլոր երեք գոտեմարտերում հաղթել է մրցակիցներին: Մրցումներում Արթուր Նահապետյանը (51 կգ) և Անդրեյ Պեգլիվանյանը (57 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Արշակ Թովմասյանը (60 կգ) և Դավիթ Այվազյանը (75 կգ)՝ արծաթե մեդալներ: