Էդուարդ Սպերցյանի գեղեցիկ գոլը՝ «Բալթիկայի» դեմ խաղում

25 Ապրիլի 2024, 11:25

Սպորտ

ՌՊԼ-ի 21-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Բալթիկային»՝ 3-2:

Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան, ևս մեկ գոլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այս խաղում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Տիգրան Ավանեսյանը՝ փոխարինման դուրս գալով 69-րդ րոպեին։