Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից

16 Հունիսի 2026, 17:40

Հայեր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանի կինը՝ Ալինա Կարապետյանը, լուսանկարներ է հրապարակել իտալական Կոմո քաղաքում անցկացրած հանգստից։

Սպերցյանը ժամանել է Կոմո՝ Ֆաբրեգասի գլխավորած ակումբի հետաքրքրության ֆոնին։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ իտալական «Կոմո» ՖԱ-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով։ Ռուս ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ «Կոմո»-ի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը զանգել է հայ կիսապաշտպանին և հայտնել, որ ցանկանում է տեսնել իր թիմում։