Էդուարդ Սպերցյանը «Ալ-Ահլի»-ի՝ լավագույն խաղացող
14 Օգոստոսի 2026, 10:40
Հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»-ի կազմում իր առաջին պաշտոնական խաղից հետո արժանացել է հանդիպման լավագույն խաղացողի մրցանակին։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Սպերցյանն աչքի է ընկել 25-րդ րոպեին՝ միակ գոլը խփլեով «Ալ-Դիրիա»-ի դեմ երկրի առաջնության առաջին տուրի խաղում։
Սպերցյանը «Կրասնոդարից» «Ալ-Ահլի» է տեղափոխվել հուլիսի 7-ին։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն դոլար։
26 տարեկան Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա թիմի հետ 2024/25 մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն ։ 2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրեց 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։