Էդուարդ Սպերցյանը երգել է «Ալ-Ահլիի» նորեկների ավանդական արարողության ժամանակ
15 Հուլիսի 2026, 09:40
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մասնակցել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» նորեկների ընդունելության ավանդական արարողությանը։
Թիմային ընթրիքի ժամանակ ֆուտբոլիստը կանգնել է աթոռին և պորտուգալերեն կատարել հայտնի «Nossa, nossa» երգը։ Թիմակիցները ծափահարություններով աջակցել են նորեկին։