Էդուարդ Սպերցյանը համաձայնագիր է ստորագրել Ռաֆայելա Պիմենտա գործակալության հետ

01 Դեկտեմբերի 2023, 08:37

Սպորտ

«Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Ռաֆայելա Պիմենտա գործակալության հետ: Այս մասին հաղորդում է Legalbet-ը։

Լրագրող Անար Իբրահիմովի փոխանցմամբ՝ գործարքի կնքմանն օգնել է «Ինտերի» կիսապաշտպան և ֆուտբոլիստի հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Պիմենտա գործակալությունն այժմ մասնագիտացած է Իտալիայում։