Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Մարսել»
28 Մայիսի 2026, 23:22
«Կրասնոդարի» կիսապաշտպան հայազգի Էդուարդ Սպերցյանը մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել ֆրանսիական «Մարսել»։
Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը ընդգրկված է ֆրանսիական ակումբի շորթ-լիստում։
«Օլիմպիկը» պատրաստվում է կազմի լայնածավալ վերափոխման և ակտիվորեն աշխատում է մի շարք տրանսֆերային ուղղություններով՝ ավելի մրցունակ թիմ ձևավորելու նպատակով։
Անցած մրցաշրջանում Ֆրանսիայի Լիգա 1-ում «Մարսելը» զբաղեցրել է 5-րդ տեղը։
ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Սպերցյանը 30 խաղում դարձել է 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ՝ գրանցելով լիգայի լավագույն ցուցանիշը։