Էդուարդ Սպերցյանը ռեկորդ է գրանցել
04 Մայիսի 2025, 16:26

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է 21-րդ դարի առաջին կենտրոնական կիսապաշտպանը, որը Ռուսաստանի պրեմիեր լիգայի երեք մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ է խփել: Այս մասին հայտնում է «Opta Sports»-ը:
Սպերցյանը ՌՊԼ–ի 27-րդ տուրում «Ռուբինի» հետ հանդիպմանը դարձել է գոլի և գոլային փոխանցմաբ հեղինակ։
Նշենք, որ նա Ռուսաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: