Էդուարդ Սպերցյանը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ախլի» ակումբ
27 Հունիսի 2026, 23:16
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։
Կարպովը հայտնել է, որ կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։