Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել «Ալ-Սադդի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից հետո

03 Նոյեմբերի 2026, 20:34

Սպորտ

«Ալ-Ահլիի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը մկանային ցավեր է ունեցել Ասիայի Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի՝ Կատարի «Ալ-Սադդի» դեմ հանդիպումից հետո։ Ֆուտբոլիստին անհրաժեշտ է եղել բուժանձնակազմի օգնությունը։ Վնասվածքի լրջությունը դեռ հայտնի չէ։

«Ալ-Ահլիի» և «Ալ-Սադդի» միջև հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիով՝ 0։0։ Սպերցյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն և SofaScore վիճակագրական հարթակից ստացել 6,8 գնահատական։

Հայ կիսապաշտպանը երկու հարված է կատարել մրցակցի դարպասին, երկու գոլային հնարավորություն ստեղծել թիմակիցների համար, սակայն նաև բաց է թողել գոլի հեղինակ դառնալու մեկ լավ հնարավորություն։

Հիմա եթերում