Էդուարդ Վարդանյանը ճանաչվել է ACA AWARDS-ի տարվա լավագույն մարզիկ

07 Մարտի 2024, 18:50

Սպորտ

Ռուսաստանաբնակ Էդուարդ Վարդանյանը ACA AWARDS ամենամյա մրցանակաբաշխության արդյունքներով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ: Այս մասին Մոսկվայում կայացած «ACA 172» մրցաշարից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ACA-ի նախագահ Ալեքսեյ Յացենկոն:

Երկրպագուների քվեարկության արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով փորձագետների և կազմակերպության ղեկավարության կարծիքները, «Տարվա մենամարտ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Վարդան Ասատրյան-Ազամ Գաֆորով մենամարտը:

Հաղթողները որոշվել են նաև հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա նոկաուտ», «Տարվա բեկում», «Տարվա իրադարձություն»: