Էդուարդ Վարդանյանը Սիսիանում կկառուցի Հայաստանի 8-րդ մարզահրապարակը

12 Մարտի 2024, 17:40

Սպորտ

Խառը մենամարտերի ռուսաստանցի հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը Սյունիքից ուղիղ եթեր է մտել՝ հայտարարելով, որ Սիսիանում կկառուցի Հայաստանում 8-րդ մարզահրապարակը։

Էդուարդ Վարդանյանը թեթև քաշային կարգում ACA-ի պատմության մեջ առաջին ժամանակավոր չեմպիոնն է թեթև քաշային կարգում․ 2023 թվականին նա Գրան պրիի հաղթող է ճանաչվել։
Նա ընդգրկված է խառը ոճի ռուս մարտիկների լավագույն տասնյակում՝ անկախ քաշային կարգից։ 2023 թվականի աշնանը հրաժարվել է ռուսական խառը մենամարտերի պատմության մեջ ամենամեծ պայմանագրից՝ հանուն UFC-ում մենամարտելու երազանքի ։

Էդուարդ Վարդանյան «Fight Show» խառը մենամարտերի մասին փոդքասթի հեղինակն ու վարողն է:

Նշենք նաև, որ հայ մարզիկը խառը մենամարտերում տարել է 25 հաղթանակ և 4 պարտություն։