Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցին

06 Հունվարի 2024, 17:50

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Եկատերինբուրգ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցին առաջին Հայ Առաքելական եկեղեցին է Ուրալի դաշնային շրջանում։ Տաճարի շինարարությունը հովանավորել և վերահսկել է Սվերդլովսկի շրջանի նահանգապետ Էդուարդ Ռոսելը։

Հայ համայնքը, որի մեջ մտնում է ավելի քան քսան հազար մարդ, շատ պատասխանատու խնդիր ուներ՝ կառուցել հայկական տաճար։ Այս հարցը լուծվեց անմիջապես, և 2006 թվականին եկեղեցին կառուցվեց։

Հայաստան ժամանելուց հետո Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսելը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և Պատրիարքին հրավիրել է գալ Եկատերինբուրգ և ներկա գտնվել հայկական եկեղեցու օծմանը:

Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցված է հայկական եկեղեցական ճարտարապետության բոլոր կանոններով, տաճարի երեսպատումը ձևավորված է հատուկ Հայաստանից բերված տուֆով: