Եկատերինբուրգում անցկացվող երիտասարդական փառատոնի մասնակիցներն այցելել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
16 Սեպտեմբերի 2026, 15:00
Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի մասնակիցներն այցելել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ից 17-ը Եկատերինբուրգում անցկացվում է Երիտասարդության միջազգային փառատոն-2026-ը։ Այն միավորում է գիտության և սպորտի, կրթության և մշակույթի, պետական կառավարման և բիզնեսի, մեդիայի և տեխնոլոգիաների ոլորտները ներկայացնող 10 հազար երիտասարդների՝ աշխարհի 191 երկրից, այդ թվում՝ Հայաստանից։