Եկատերինբուրգում կցուցադրվեն հայ արվեստագետների գործերը «Տապան» թանգարանի հավաքածուից

19 Մայիսի 2025, 09:20

Մշակույթ

Մայիսի 17-ից Եկատերինբուրգում մեկնարկել է արտասահմանյան արվեստի փառատոնը: Արվեստասեր հասարակայնությունը փառատոնի ընթացքում կարող է տեսնել երեք հայ նկարիչների աշխատանքները, որոնք Մոսկվայի «Տապան» հայկական թանգարանի հավաքածուից են։

Մասնավորապես, Եկատերինբուրգի կերպարվեստի թանգարանի գլխավոր շենքում կներկայացվի ինքնատիպ նկարչուհիներ Նինա Գաբրիելյանի և Գայանե Շուշեցու ստեղծագործությունը, իսկ «Էրմիտաժ-Ուրալ» կենտրոնում կբացի հայազգի գեղանկարիչ Կոնստանտին Մուրադովի ցուցահանդեսը:

Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակներում կներկայացվեն ավելի քան հազար նկար, կանցկացվի 11 ցուցահանդես, հինգ ինտերվենցիա և աճուրդ:

Փառատոնը կտևի մինչև մայիսի 27-ը։