«Եկեղեցին պարտավոր է մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին». հարցում Alpha News-ին
Alpha News-ը հարցում է անցկացրել Հայաստանի, Մոսկվայի և Սփյուռքի բնակիչների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքն այն մասին, թե արդյոք Հայ Առաքելական Եկեղեցին պետք է միջամտի քաղաքական հարցերին՝ պաշտպանելով Արցախը և քննադատելով գործող իշխանությանը։
Հարցվածների մեծ մասը Alpha News-ի հետ զրույցում նշել է, որ եկեղեցու մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին ուղղակի անհրաժեշտ է:
«Եկեղեցին պարտավոր է միջամտել և՛ աշխարհիկ գործերին, և՛ քաղաքական գործերին։ Ով, եթե ոչ եկեղեցին», — ասել Է Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը:
«Հիմա այնքան էլ հեշտ ժամանակներ չեն, և կցանկանայի, որ եկեղեցին ավելի մեծ մասնակցություն ունենա հայերի կյանքին», «ՀԱԵ-ն պարտավոր է մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին, քանի որ միայն նրա մասնակցությունն է պահպանել հայերին որպես ժողովուրդ», «Ե՛վ պետությունը, և՛ եկեղեցին պետք է երկրպագեն ժողովրդին», «Եկեղեցին պետք է հնչեցնի իր դիրքորոշումը, քանի որ Արցախում նույնպես հայեր են ապրում», «Մենք պարտվեցինք հավատի պակասի պատճառով». սրանք էին հարցման մասնակիցների պատասխանները: