Եկեղեցուն լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը․ Ռումինիայի Հայոց թեմ

10 Օգոստոսի 2026, 17:10

Քաղաքականություն

Ռումինիայի Հայոց թեմը հանդես է եկել ուղերձով՝ դատապարտելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ ընթացող դատական գործընթացը։ Եպիսկոպոս Տաթև Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարությունը, իսկ պետության միջամտությունը հակասում է իրավական պետության սկզբունքներին և ժողովրդավարական ուղեգծին։

Նրա խոսքով՝ Արցախը կորցնելուց հետո իշխանությունները, սեփական սխալներն ընդունելու և հասարակության համախմբման փոխարեն, փորձում են շեղել ուշադրությունը ազգային խնդիրներից՝ թիրախավորելով մի կառույց, որը դարեր շարունակ եղել է հայության հենարանը։

Հակոբյանը նշել է, որ Եկեղեցուն լռեցնելու փորձերը խորացնում են բարոյական ճգնաժամը և վնասում Հայաստանի միջազգային հեղինակությանը, հատկապես քրիստոնյա աշխարհի աչքում։

Թեմը իշխանություններին կոչ է արել հրաժարվել պառակտումից և Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու փորձերից, իսկ հավատացյալներին՝ ամրապնդել աղոթքը, համերաշխությունն ու հավատարմությունը Սուրբ Եկեղեցուն։