Ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

22 Հունիսի 2026, 17:14

Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» ՍՊԸ–ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։ Այս մասին «Ֆեյսբունք» սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` հրապարակելով համապատասխան հրամանը։

Խոսքը հանրությանը հայտնի «Շանգրի Լա» խաղատան մասին է։

Նշվում է, որ հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։