Էլինա Ավանեսյանը Բուդապեշտի մրցաշարում մեկնարկել է հաղթանակով

19 Հուլիսի 2023, 16:03

Սպորտ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարում։

Աշխարհի 69-րդ ռակետը մրցել է սլովակ Ռեբեկա Շրամկովայի հետ ու կամային հաղթանակ տարել երեք սեթում։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացիներ Տիմյա Բաբոշի ու Աննա Բոնդարի մրցախաղի հաղթողը։