Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի մրցաշարում

27 Փետրվարի 2025, 12:45

Սպորտ

Աշխարհի 45-րդ ռակետ, Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տոնել Մեքսիկայի WTA մրցաշարում:

«Merida Open»-ի կանանց մենախաղի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցել է աշխարհի 66-րդ ռակետ, Իսպանիան ներկայացնող Ջեսիկա Մանեյրոյի հետ:

1 ժամ 20 րոպե տևած մրցախաղում Ավանեսյանը գերազանցել է մրցակցին երկու սեթում` 6:1, 6:4 հաշվով:

Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում: