Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի WTA 250 մրցաշարը
16 Սեպտեմբերի 2026, 00:30
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջողությամբ է մեկնարկել Սան Պաուլոյում անցկացվող WTA 250 կարգի մրցաշարը, որն անցկացվում է կոշտ ծածկույթով կորտերում։
1/16 եզրափակչում WTA վարկանիշային աղյուսակի 155-րդ հորիզոնականը զբաղեցնող Ավանեսյանը հանդիպել է աշխարհի 144-րդ ռակետ, արգենտինուհի Յուլիա Ռիերայի հետ։
Հայ թենիսիստուհին հաղթանակ է տարել երկու սեթում՝ 6։2, 6։4 հաշվով, և դուրս եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Սան Պաուլոյում հաջորդ փուլում հնարավոր է հայկական դիմակայություն։ Ավանեսյանի հավանական մրցակիցը կարող է լինել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալիս Չարաևան, որը WTA վարկանիշում զբաղեցնում է 133-րդ հորիզոնականը։