Էլինա Ավանեսյանը՝ «WTA» Համբուրգի մրցաշարի հիմնական փուլում
20 Հուլիսի 2026, 21:15
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (WTA 208) հաջողությամբ հաղթահարել է «WTA» Համբուրգի մրցաշարի որակավորման փուլը և հանդես կգա հիմնական ցանցում։ Որակավորման վերջին տուրում Ավանեսյանը երեք սեթում առավելության է հասել 40-ամյա Վարվարա Լեպչենկոյի (WTA 175) նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 4:6, 7:6 (7:5), 6:3 հաշվով՝ հօգուտ հայ մարզուհու։
Մինչ այս Էլինան հաղթել էր նաև Դալիլա Յակուպովիչին. այդ խաղն ավարտվել էր 4:2 հաշվով՝ մրցակցի վնասվածքի պատճառով։ Հիմնական փուլի առաջին շրջանում Ավանեսյանի մրցակիցը կլինի Նիդեռլանդների ներկայացուցիչ Արանչա Ռուսը (WTA 187)։