Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի ITF W100 մրցաշարի հաղթող
16 Հունիսի 2026, 16:40
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Զագրեբում անցկացված ITF W100 մրցաշարի հաղթող։ Եզրափակչում 23-ամյա մարզուհին հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Կայսա Ռինալդո Պերսոնին։ Այս մասին գրել է sportaran.com-ը։
WTA-ի վարկանիշային աղյուսակում 281-րդ տեղը զբաղեցնող Ավանեսյանը մրցակցին լուրջ հնարավորություններ չի թողել և հաղթել է երկու սեթում՝ 6:1, 6:3 հաշվով։ Ռինալդո Պերսոնը մրցաշարի մեկնարկից առաջ աշխարհի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 240-րդ հորիզոնականը։
Այս հաջողությունը Էլինայի համար վեցերորդն է ITF մակարդակում։ Վերջին անգամ հայ թենիսիստուհին այս կարգի մրցաշար հաղթել էր 2023 թվականին։