Ելիսեյան պալատում Մակրոնի ներկայությամբ պատվո պահակախմբի երկու անդամ ուշագնաց է եղել
12 Նոյեմբերի 2026, 10:30
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ պատվո պահակախմբի երկու անդամ հանկարծակի կորցրել է գիտակցությունը և վայր ընկել։ Այս մասին գրում է «Le Parisien» թերթը։
«Չորեքշաբթի՝ Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի այցի ընթացքում, Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնի կողքին կանգնած պատվո պահակախմբի զինծառայողներից մեկը հանկարծակի կորցրել է գիտակցությունը»,- նշվում է հրապարակման մեջ։
Պարբերականի փոխանցմամբ՝ պահակախմբի անդամներից մեկը ցած է իջեցրել սուրը, երերացել և ընկել։ Մակրոնը և ևս մի քանի անձինք անմիջապես շտապել են նրան օգնության։ Մի քանի ակնթարթ անց նույնը կրկնվել է մեկ այլ զինծառայողի հետ։
«Տեսախցիկի հետևում կանգնած անձը, ենթադրաբար, հարցնում է. «Ի՞նչ դժոխք է կատարվում»,- գրում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ Ելիսեյան պալատի աշխատակիցները երկու զինծառայողներին էլ տարհանել են։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չկան։