Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող

14 Ապրիլի 2024, 18:47

Սպորտ

Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը նվաճել է Ռիոյում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալը օդամղիչ ատրճանակով 10 մետրից մրցաձեւում։

Եզրափակչում նա հաղթել է Թաիլանդի ներկայացուցիչ Կամոնլակ Սաենչային։