ԵՄ հատուկ ներկայացուցիչը Բաքվից հետո կայցելի Երևան
11 Սեպտեմբերի 2026, 21:15
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, որը սեպտեմբերի 10-11-ը գտնվում էր Ադրբեջանում, նախատեսում է այցելել նաև Հայաստան։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա լրագրողների հետ զրույցում հաստատել է․ «Այո՛, ես կգնամ»։
Երևանում նախատեսվում է երկօրյա բարձր մակարդակի խորհրդակցություններ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ։