ԵՄ-ի ցուցադրական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է ՌԴ-ին վնասելու ձգտմամբ․ ՌԴ ԱԳՆ
23 Սեպտեմբերի 2026, 15:40
Եվրամիության՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում ցուցաբերած հետաքրքրությունը ցուցադրական բնույթ ունի և նպատակ ունի վնասել Ռուսաստանին ու լուծել սեփական աշխարհաքաղաքական խնդիրներըէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում Ռուսաստանի ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երևանի կուրսը՝ հաշվի առնելով ԵՄ օրենսդրության և ԵԱՏՄ իրավական դաշտի սկզբունքային անհամատեղելիությունը, չի կարող մեզ մոտ հարցեր չառաջացնել։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիության՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ ցուցադրական հետաքրքրվածությանը», — ասել է Մասլեննիկովը։
Նա ընդգծել է՝ հաշվի առնելով Եվրամիության բացահայտ հակառուսական քաղաքականությունը, որը գնալով վերածվում է «բանակցությունների համար ոչ պիտանի և ագրեսիվ տրամադրված ռազմաքաղաքական բլոկի», չարժե պատրանքներ ունենալ դրա իրական մտադրությունների վերաբերյալ։
«Բրյուսելը երբեք ալտրուիզմով չի առանձնացել։ Նրա առաջնահերթ նպատակը բնավ Հայաստանի տնտեսական բարգավաճումը չէ, այլ մեր երկրին վնաս հասցնելը և իր մյուս աշխարհաքաղաքական խնդիրների լուծումը», — նշել է դիվանագետը։