ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմերի հակասությունները վնասելու են Հայաստանին․ Պեսկով

24 Օգոստոսի 2026, 13:35

Քաղաքականություն

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի նորմերը միմյանց չեն համապատասխանում, և այդ հակասությունները վնասելու են հենց ՀՀ-ին, ուստի Երևանը պետք է ընտրություն կատարի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայտը ներկայացնելուց հետո ՀՀ-ն պետք է սկսի իր օրենսդրությունը տարբեր ոլորտներում՝ առևտրային, սանիտարական, մաքսային և այլ ոլորտներում, համապատասխանեցնել եվրոպական՝ Եվրամիության նորմերին։ Այդ նորմերը չեն համընկնում այն նորմերի հետ, որոնք գործում են մեզ մոտ և ԵԱՏՄ տարածքում», — հայտարարել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի հայտի ներկայացումը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է՝ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու գործընթացը։

Հիմա եթերում