ԵՄ-ի՝ Հայաստանի վերաբերյալ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը․ Կարասին

21 Հոկտեմբերի 2026, 11:50

Քաղաքականություն

Եվրամիությունը սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանը միանալու ծրագրերի մշակումը։ Այդ ծրագրերն անմիջականորեն առնչվում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Կարասինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է հաշվի առնենք Եվրամիության՝ հերթական ընդլայնման հավակնությունները։ Այնտեղ սկսել են այնպիսի պետությունների, ինչպիսիք են Մոլդովան, Ուկրաինան, ինչպես նաև Հայաստանը, միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը։ Այդ ծրագրերն անմիջականորեն շոշափում են մեր հայրենիքի ռազմավարական անվտանգությունը»,- նշել է նա։