ԵՄ-ի հետ վիզաների չեղարկումը կազդի Հայաստանի անվտանգության վրա․ ՌԴ ԱԳՆ

29 Մարտի 2024, 17:18

Քաղաքականություն

Եվրամիության հետ առանց վիզաների ռեժիմի սահմանումը կհանգեցնի Հայաստանից խոստումնալից երիտասարդության արտահոսքին և բացասաբար կանդրադառնա նրա անվտանգության և տնտեսության վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

«Հեղինակները փորձում են խոստանալ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի ներդրում, ինչը կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության զգալի արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա։ Դա երևում է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և, ըստ էության, ԵՄ-ին արդեն անդամակցած Մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի և այլնի օրինակներով, որոնց բնակչությունը զանգվածաբար հոսում է ավելի բարեկեցիկ երկրներ՝ ցածր վարձատրվող աշխատանքի», — նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։

ԱԳՆ-ում ընդգծել են նաև, որ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Հայաստանի քաղաքացիների իրական կարիքների հետ կապված որևէ գործ չկա, Հանրապետությանը ստանձնել է բացառապես Արևմուտքի կամակատարի դերը: