ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու․ ՌԴ ԱԳՆ

25 Սեպտեմբերի 2026, 10:00

Քաղաքականություն

Եվրամիության ներքին շուկան մրցակցային և խիստ կարգավորվող է, ուստի այնտեղ հայկական արտադրանքի համար հարմարավետ պայմաններ չեն լինի։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Դաժան իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային և խիստ կարգավորվող է, և այնտեղ հայկական արտադրանքին, միանշանակ, գրկաբաց չեն սպասելու», — ասել է Մասլեննիկովը։

Միաժամանակ դիվանագետը նշել է, որ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող են սպասել ոչ միայն տարիներ, այլև տասնամյակներ։