ԵՄ-ն պատրաստ չէ բացել շուկաները հայկական ապրանքների համար

Եվրամիության մի շարք երկրներ ԵՄ ղեկավարությանը հայտնել են, որ չեն ցանկանում բացել իրենց շուկաները հայկական ապրանքների համար՝ վախենալով վնաս հասցնել ազգային արտադրողներին։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակից։

«Եվրոպայի շատ երկրներ արդեն ահազանգել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանի ապրանքների համար՝ ի վնաս ազգային արտադրողների», — ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նշել են, որ եվրոպական կառույցներում ընդունում են, որ տնտեսական խնդիրներն աճում են՝ կապված ինչպես Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, այնպես էլ Ուկրաինայի հակամարտությանը աջակցելու քաղաքականության հետ։ Բացի այդ, ԱՀԾ-ի տվյալներով, նման գործողությունները Բրյուսելին զրկում են Հայաստանին բազմամիլիարդանոց ծախսերը փոխհատուցելու հնարավորությունից։