ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

24 Սեպտեմբերի 2026, 10:40

Քաղաքականություն

Նյու Յորքում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Օրակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերն էին։ Փաշինյանն ընդգծել է ԵՄ աջակցությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: