ԵՄ-ն վերսկսում է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը

18 Դեկտեմբերի 2025, 19:45

Քաղաքականություն

Եվրոպական միությունը որոշում է ընդունել Հայաստանին 20 մլն եվրոյի ռազմական օգնություն տրամադրել՝ European Peace Facility հիմնադրամից։ Այս որոշման հիմք է հանդիսացել Հունգարիայի կողմից վետոյի հանումը։

Որոշման պաշտոնական հրապարակումը սպասվում է 2026 թվականի հունվարին։ Ֆինանսական միջոցները կուղղվեն Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ համակարգի զարգացմանը և եվրոպական գործընկերների հետ դրանց համատեղելիության բարձրացմանը։