Էմանուել Մակրոնը ֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանին նվիրված տեսանյութ է հրապարակել

21 Փետրվարի 2024, 14:03

Հայեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում ֆրանսիական դիմադրության հայ հերոս Միսաք Մանուշյանին նվիրված տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում Մանուշյանի պատկերը Փարիզի պանթեոնի շենքի ճակատին է, որտեղ և այսօր վերահուղարկավորվելու է հայ հերոսը։

Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից հետո բանտարկվել է, ապա ազատ արձակվել, ինչից հետո միացել է դիմադրության շարժմանը՝ գլխավորելով երիտասարդ հայերից կազմված մի ջոկատ։ Մանուշյանի և նրա մարտիկների իրագործած հարձակումները կարևորել են նրա անունը ինչպես FTP-MOI կազմակերպության շարքերում, այնպես էլ նացիստների համար։ Նա ներառվել է նացիստական «l’Affiche Rouge» («Կարմիր պաստառ») ագիտացիոն տխրահռչակ ցուցակի մեջ, որում նշված է եղել է որպես խմբի հայազգի առաջնորդ։ Մանուշյանը ձերբակալվել է նացիստների կողմից և ենթարկվել մահապատժի։