Էմին Օհանյանը՝ Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր

16 Օգոստոսի 2026, 10:00

Սպորտ

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր, կիսել 2–5-րդ հորիզոնականները և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 3-րդ տեղը։