Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
18 Հոկտեմբերի 2026, 16:45
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
86 կգ քաշային կարգում Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 109 կգ և նվաճել արծաթե մեդալ։
Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 140 կգ ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալի։ Երկամարտի 249 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը նվաճել է ոսկե մեդալ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։