«Էն փողերը, որ վերցրելա թուրքից, «աբռատնի» թող տա, Արցախ վերադառնանք». Սեդա Ասրյան

20 Հունիսի 2025, 14:38

Քաղաքականություն

Արցախցիները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ կառավարությունը ոչ միայն վերականգնի, այլ նաև ժամանակին տրամադրի 40+10 հազար դրամ օգնությունը:

«6 միլիոնով ի՞նչ սերտիֆիկատ: Փաշինյանն ինձ համար կարո՞ղ է 6 միլիոնով բնակարան գտնել: Մեկ անգամ ենք 40 հազար ստացել, դեռ չենք ստացել մայիսինը: Ողորմությո՞ւն է տալիս»,-ասել է մեր զրուցակիցներից Սեդա Ասրյանը: